Սա էլ որերորդ անգամ ականատես եմ լինում հերթական «մտահոգ» հոդվածի, երբ դրած բյուջեից օտարերկրյա պատվիրակությունների վրա ծախսված փողերն են հաշվում ու սուգ անում, թե բա վա՜յ, թանկ ա նստում...
Վերնագրի հարցում էլ առանձնապես չեն խորացել ու ոչ տարել, ոչ բերել, «Ռուսներին պատիվ տալը թանկ է նստում Հայաստանի բյուջեի վրա» են վերնագրել: Տվյալ գլուխգործոցի մեջ պատմվում է այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ. Սմիրնովի եւ ՌԴ ԱԱԽՔ Ն. Պատրուշեւի գլխավորած երեք պատվիրակությունների՝ հունիս-հուլիս ամիսներին ՀՀ կատարած այցերը մեզ վրա մոտ 17 միլիոն դրամ են նստել...
Ես իհարկե հասկանում եմ, որ ամառ ա, գրելու թեմաները քիչ են, բայց էլի սկսեցին մանրանալ: Այ ձեր ցավը տանեմ, բա կարո՞ղ ա պատվիրակություններին սկսեն մարշրուտկեքով ման տալ ու հանրակացարանում տեղավորեն, իսկ ուտելու համար կիսաֆաբրիկատ սուպչիկներ տան, որ էժան նստի:
Այ տնաշեններ, բա արտասահմանյան պատվիրակություն ա: Ստեղից որ ինչ-որ պատվիրակություն ա գնում, կարո՞ղ ա դրանից քիչ փող են ծախսում: Պատվիրակություն էլ չէ, էն ջահելությունը որ գնում ա սեմինար-մեմինարների, որպես կանոն մի հատ տենց պրոյեկտն ա մոտավորապես էդքան նստում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/343997142400723
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել