Armsport.am-ը գրում է․

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Միլանը» 2-0 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ «Միլանը» ընթացիկ մրցաշրջանի 16 խաղերում երկու գոլից պակաս չի խփել։ Այդ կերպ, «ռոսսոներիները» կրկնեցին «Ինտերի»՝ 1949/1950 մրցաշրջանի ռեկորդը։ Այս մասին հաղորդում է Opta-ն։

«Միլանը» 17 խաղում 12-րդ հաղթանակը տարավ ու 40 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի առաջին հորիզոնականը։

Երկրորդ տեղով ընթացող «Ինտերը» 36 միավոր ունի ու մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Տորինոն» 12 միավորով իջավ 19-րդ տեղ՝ առաջ թողնելով «Պարմային»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել