Նոր վարակիչ հիվանդության մասին, որի հարուցիչն է SARS-CoV-2 կորոնավիրուսը, գիտությանն արդեն հայտնի է ավելի քան մեկ տարի: Սակայն այդ վիրուսի մասին դեռ մի քանի հարցեր պատասխան չեն ստացել, հաղորդում է Medportal.ru-ն:

  1. Արդյո՞ք կայուն իմունիտետ է ձեւավորվում կորոնավիրուսի նկատմամբ 

Այսօր կարելի է լսել ամենատարբեր կարծիքներ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձեւավորման մասին:

Պատվաստումից հետո կայուն իմունիտետի մասին տեղեկությունը, որը հիմնված է 4-ամյսա ուսումնասիրությունների վրա, այսօր հայտնի է միայն Moderna ընկերության պատվաստանյութի համար: Հետազոտությունը ցույց է տվել, որ պատվաստված մարդու արյան մեջ հակամարմինների քանակությունը գերազանցում է կորոնավիրուսից ապաքինվածների նմանատիպ ցուցանիշը: Սակայն հարկ է նշել, որ իմունային բջիջների (Т եւ В լիմֆոցիտներ) մակարդակի ուսումնասիրությունը դեռ շարունակվում է:

Վերջին հետազոտությունների տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվելուց հետո իմունային պաշտպանությունը պահպանվում է առնվազն 8 ամիս:

  1. Արդյո՞ք պատվաստումը դադարեցնում է հիվանդության տարածումը 

Դեռ հայտնի չէ, թե արդյոք պատվաստումը դադարեցնում է հիվանդության տարածումը:

Պատվաստումից հետո կորոնավիրուսի առանց ախտանիշների դեպքերի մասին տվյալները են ներկայացրել միայն օքսֆորդյան պատվաստանյութի մշակողները: Հետազոտության 6638 բրիտանացի մասնակիցների շրջանում, որոնք ՊՇՌ-թեստեր են անցել, առանց ախտանիշների վարակ է հայտնաբերվել 29 պատվաստվածի եւ 40 չպատվաստվածի մոտ:

  1. Ինչո՞ւ են որոշ մարդիկ ծանր տանում վարակը

Դեռեւս միանշանակ պատասխան չկա այն հարցին, թե ինչու են ոմանք ծանր տանում կորոնավիրուսը, ոմանք՝ թեթեւ: Կան մի շարք ենթադրություններ, թե ինչու ռիսկի խմբից (քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, տարեցներ, տղամարդիկ), մարդկանց մոտ ծանր հիվանդությունը հաճախ զարգանում:  Սակայն դրանք միայն եթնադրություններ են:  

Հանելուկ է մնում նաեւ գենետիկ գործոնների եւ շրջակա միջավայրի գործոնների դերը: Միաձվանի երկվորյակների մոտ կորոնավիրուսի ընթացքի վերջին հետազոտությունը դրա վառ օրինակն է: Երկվորյակներից մեկի մոտ հիվանդությունը թեթեւ է ընթացել, մյուսի մոտ՝ ծանր: Տվյալ դեպքում գիտնականները ռիսկի գործոն չեն հայտնաբերել, որը կարող էր սադրել նման տարբեր ընթացքը:

  1. Որքա՞ն երկար է շարունակվում «երկար քովիդը»

Ապաքինվելուց  հետո որոշ պաթոլոգիկ ախտանիշներ կարող են պահպանվել ամիսներ շարունակ: Ընդ որում, նման խնդիրներ կարող են առաջանալ ոչ միայն նրանց մոտ, ովքեր հիվանդությունը տարել են ծանր կամ միջին ծանրության ձեւով: Մարդկանց մեկ երրորդի մոտ, ովքեր բուժվել են տանը վարակի թեթեւ ձեւից, գոնե մեկ հետքովիդային ախտանիշ առկա է լինում 30-45 օր անց:

  1. Ի՞նչ է լինելու վիրուսի հետ, երբ պանդեմիան ավարտվի

Որոշ մասնագետներ կարծում են, որ պանդեմիայի ավարտից հետո  SARS-CoV-2-ը կդառնա սեզոնային վարակ: Այն կարող է դառնալ սեզոնային վարակ ամենամյա բռնկումներով, եթե դրա դեմ իմունիտետը տեւի մոտ 40 շաբաթ: Եթե իմունիտետն ավելի կայուն լինի, ապա համաճարակներն ավելի հազվադեպ կլինեն:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել