Հունվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162131 դեպք, որոնցից 149312-ն` առողջացած, 2929-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

 Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9190 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 608905 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2096 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 337 նոր դեպք: Ունենք 419 առողջացած և 7 մահվան դեպք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել