Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամ ալիքում գրառում է կատարել, ըստ որի՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց դավաճան տականքը պարտավորվում է վճարել հակաթուրքական քաղաքականություն, այդ թվում` հրաժարվել հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչման թեման առաջ մղելուց, չաջակցել սփյուռքին Ցեղասպանության ճանաչման հարցում, ստորագրել փաստաթղթեր Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջների բացակայության ու ֆինանսական փոխհատուցումից հրաժարվելու մասին։
Ու այս ամենի դիմաց Անկարան մեզ հետ դիվանադիտական հարաբերություններ է հաստատում, ինչն, անկեղծ ասած, Հայաստանի համար բացարձակ էական չէ, ինչպես նաև բացում է հայ-թուրքական սահմանը, որը ևս մեզ համար մեծ նշանակություն չունի, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան արդեն ունեն երկաթուղային կապ՝ Բաքու-Ախալքալաք-Կարս ուղղությամբ, և Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը որևէ մեծ օգուտ չի կարող տալ Հայաստանին։
Գյումրի-Կարս երկաթուղին մեծ նշանակություն կունենա Հայաստանի համար, եթե դավաճան Նիկոլը մեր ապրաքաշրջանառությունը ուղղի թուրքական նավահանգիստներ՝ հրաժարվելով վրացական ուղուց։ Այդ դեպքում ազգադավ Նիկոլը Հայաստանը կդարձնի թուրք-ադրբեջանական տանդեմի գերին, որի հետևանքները կործանարար կլինեն Հայաստանի համար։
Ալիևի կողմից ամեն օր նսեմացվող և նվաստացվող Հայաստանի վարչապետը պատրաստ է ամեն նվաստացուցիչ և հակահայ քայլի, որը կներկայացվի Հայաստանի հասարակությանը որպես մեծ ձեռքբերում, որն իրականում սուտ է ու կեղծիք։
Անկարայի կողմից առաջ քաշված նախապայմանների ընդունման դեպքում, ունենալով միկրո տնտեսական օգուտ, կունենանք ահռելի բարոյական և վարկանիշային կտրուկ անկում միջազգային ասպարեզում, և բավական կլարվեն Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Պետական մտածելակերպից զուրկ կապիտուլյանտ Նիկոլը, ով դարձել է ապշերոնյան բռնապետի հայաստանյան կամակատարը վարչապետի աթոռն ամեն գնով պահելու և, ենթադրաբար, ինչ-ինչ ուժերի կողմից իջեցված պատվերները կատարելու նպատակով պատրաստ է Հայաստանը տանել ամենանվաստացուցիչ ճանապարհով, որի հետևանքներն աղետալի են լինելու մեզ համար։
Մինչ Ադրբեջանի բռնապետը Բաքվում Հայաստանը բնութագրում է որպես «ստոր» և «թշնամի» երկիր, քամահրական և անհարգալից է խոսում Հայաստանի և մեր պաշտոնյաների հասցեին, Իլհամի դիմաց ծնկածի շրջապատը բարբաջում է թուրք-ադրբեջանական հակահայ տանդեմի ներկայացուցիչների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին։
Հ.Գ. Այս ծաղրանկարում Բաքուն շատ պարզ ցույց է տալիս իր և թուրքերի կողմից դավաճան Նիկոլին հատկացված դերը։
Կապիտուլյանտ Նիկոլի իշխանությունն աղետ է և նվաստացուցիչ է Հայաստանի և հայության համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել