Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ էապես աճել է սեքսուալ բնույթի այնպիսի հանցագործությունների թիվն աշխարհում, որոնք կատարվում են երեխաների դեմ համացանցում: Այդ մասին վկայում են Եվրոպական ոստիկանական գործակալության՝ Եվրոպոլի տվյալները, որոնք հրապարակել է գործակալության ղեկավար Կատրին դե Բոլն իր հարցազրույցի ընթացքում դեկտեմբերի 28-ին:

Ըստ Դե Բոլի խոսքերի՝ համաճարակի սկզբից ի վեր հանցագործներն առավել ակտիվորեն, քան նախկինում, համացանցում փնտրում են տվյալներ՝ վերաբերող անչափահասների սեռական ոտնձգություններին:

«Ընդ որում, հանցագործները փորձում են ուղղակի կապի մեջ մտնել երեխաների հետ, որոնք կարանտինի պատճառով առավել շատ ժամանակ են անցկացնում համացանցում և չեն գտնվում ծնողների հսկողության տակ»,- ընդգծել է Բոլը՝ ավելացնելով, որ համացանցում պեդոֆիլների ակտիվության աճը, գրանցված Եվրոպոլի կողմից, մեծ խուճապի առիթ է հանդիսանում:

2020 թ. մարտին Եվրոպոլի ներկայացուցիչներն արդեն իսկ արձանագրել էին այն հանցագործությունների թվի աճ, որոնք կապված էին կորոնավիրուսային պանդեմիայի հետ: Նման հանցագործությունների թվում են կիբերհանցագործությունները, խարդախությունը, հափշտակությունները, կեղծումները և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել