Armeniasputnik.am-ը գրում է․
Դեռ կես տարի պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։
Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը նախատեսվում է ևս 6 ամսով երկարաձգել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Երկարաձգելու մասին նախագիծն ուղարկել ենք կառավարություն, սպասում ենք հաստատման»,-ասաց Նիկողոսյանը։
Առողջապահության նախարարի խոսնակը նշեց, որ կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, այսինքն ՝ գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ։ Դեռ կես տարի պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։
Հավելենք, որ հունվարի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 160853։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



