Երեկ կրկին ինչ որ կարգալույծ եղած հոգևորական կոչ էր արել թվով երկրորդ անգամ «գրավել» սուրբ Գայանե եկեղեցին։ Էլի ֆեյսբուքով մի քանի հարյուր «մարդ» տարածել, ողջունել էր էտ միտքը ու էլի էսօր չէին եկել...
2018 թվականի հուլիսի 6-ին նմանատիպ կարգալույծ եղած հոգևորականների մի կուտոկ, մի խումբ փնթիների հետ, ներխուժեցին Մայր Աթոռի դիվանատուն, գրավեցին այն ու մի քանի օր դուրս չեկան։ Ոստիկանները սոխի գլխի պես այնտեղ ֆռֆռում էին ու հուլիսի 10-ին միայն նոր քայլեր ձեռնարկեցին ու դուրս հանեցին դրանց։
Իսկ հիմա ամենակարևորը. այդ սրբապղծությունից 2 օր հետո, հուլիսի 12-ին, նկարում նշված էս սուբյեկտը, ով էտ աղանդավորների պարագլուխներից մեկն էր, նշանակվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ ու պաշտոնավարում է մինչ օրս։
Ամեն անգամ, երբ կմտածեք՝ «լավ, ո՞նց կարա հայը գրոհի Հայ Առաքելական եկեղեցու վրա, ո՞նց կարող ա քաշքշի Վեհափառին», ուղղակի նայեք այս նկարն ու հիշեք, որ դա իրագործող կա ու դա անելու համար նիկոլի իշխանությունների օրոք պարգևատրվել ա բուհի ռեկտորի պաշտոնով։
հ.գ. նկարը հենց զավթած դիվանատնից է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել