Նոր տարվա առաջին օրերին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները շարունակել են ապահովել տեղահանվածների անվտանգ վերադարձը հայրենի օջախ։ ՌԴ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ 2021 թ․ առաջին օրերին ավելացել է Բերձորով Ստեփանակերտ վերադարձող մեքենաների հոսքը։

«Ստեփանակերտում էլեկտրականության, ջրի մատակարարման և կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումից հետա բնակիչները գերադասում են Նոր տարին դիմավորել տանը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։  Մինչև հիմա Արցախ է վերադարձել ավելի քան 47,000 տեղահանված։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել