ծԱնհետ կորաների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակեցինք չարաբաստիկ 2020 թվականը և մուտք գործեցինք 2021 թվական Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին:
Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ է տալիս սրտիս ու հոգուս տարողունակությունն ու ամրությունը, այդչափ կիսում եմ բոլորիդ կսկիծն ու բերկրանքը, սակայն դրանից առավել լցված եմ հավատով, հույսով ու վճռականությամբ, որ ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ մեր ամուր ձեռքերով, մեր կոտրված սրտերով, մեր միասնական ջանքով ու քրտինքով:
Գրկում եմ բոլորիդ և հավաստիացնում, որ որպես կարեկից մարդ ու վճռական հայրենակից՝ ես պատկանում եմ բոլորիդ:
Խաղաղություն, ամրություն ու միայն բերկրանքի արցունքներ ձեզ այս տարում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/3840854362619439
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել