Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է «մանկունյանցիների» շանսերը Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոն հռչակվելու համար։ 

«Պետք է հանգստություն պահպանել։ Առջևում շատ խաղեր կան, մեզ իսկապես կարևոր խաղեր են սպասվում։ Մենք պետք է կենտրոնացած մնան ու չսպասենք շատ բանի, այլ ուղղակի պատրաստվենք հաջորդ խաղին։ «Ասթոն Վիլան» մեր մրցակիցն է, ու հիմա դա ամենակարևորն է։

Մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում մենք այդպիսի բան ցույց տվեցինք։ Եթե մենք շարունակենք հավատալ մեր ուժերին ու ձեռքներս բաց չթողնենք, ապա կարող ենք մեծ հաղթանակների հասնել»,-դե Խեայի խոսքն է մեջբերում Goal-ը։

Ներկա պահին ՄՅՈՒ-ն 15 խաղից հետո 30 միավոր ունի ու երկրորդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել