1in.am-ը գրում է.

69 ռուս զբոսաշրջիկներ թունավորվել են թուրքական Քեմեր հանգստավայրում՝ հաղորդում է «Ռոստուրիզմի» կայքը: 

«Ըստ Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տեղեկությունների՝ 2013 թ. օգոստոսի 3-ի դրությամբ բժշկական օգնության համար դիմել են 69 ռուսաստանցիներ, ովքեր հանգստացել են Բելդիբի գյուղի «Գրանտ ռինգ» հյուրանոցում: Նրանց բոլորին ախտորոշվել է «սուր գաստրոէնտերիտ» և բժշկական օգնություն է ցուցաբերվել: Նրանցից 15-ը հոսպիտալացվել են Քեմերի և Անթալիայի հիվանդանոցներ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Այս պահին հոսպիտալացվածների մեծ մասն արդեն դուրս է գրվել, և զբոսաշրջիկները շարունակում են հանգստանալ: Հաղորդվում է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: 

Անթալիայի առողջապահության վարչությունը հյուրանոցում խմելու ջրի, լողավազանի ու ծովի ջրի ստուգում է իրականացնում, որի արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի 6-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել