Armsport.am-ը գրում է.
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը ցանկանում է մնալ թիմում, հաղորդում է Liverpool Echo-ն։
Վեյնալդումի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։ Ավելի վաղ կային տեղեկություններ այն մասին, որ Վեյնալդումը կարող է հեռանալ «Լիվերպուլից»՝ միանալով «Ինտերին», կամ էլ «Բարսելոնային»։
Հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստն ուզում է մնալ թիմում, սակայն ցանկություն ունի աշխատավարձի բարձրացման՝ հաշվի առնելով իր ունեցած ներդրումը թիմի խաղին։
Ընթացիկ մրցաշրջանում Վեյնալդումը 22 խաղի է մասնակցել ու 1 գոլ է խփել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել