Armenpress.am-ը գրում է.

Ռումինիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Պետական համապատասխան կառույցների հետ կառուցողական երկխոսության արդյունքում Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին RoAid-ի կողմից տրամադրված միջոցները նախատեսված են օգնելու բարեկամ հայ ժողովրդին COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- ասված է հրապարակման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել