1in.am-ը գրում է.
Բելգիացի քննիչները բացահայտել են Kiran Gems ոսկերչական ընկերության կողոպուտը, որի ժամանակ առևանգվել էր 10 մլն եվրոյի ադամանդ:
Հանցագործությունը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին: Kiran Gems-ի վաճառքի երիտասարդ հնդիկ տնօրենի բնակարան են ներթափանցել երեք գողեր: Նրանք պատանդ են վերցրել նրա կնոջը և պահանջել են բերել թանկարժեք զարդերը: Ընկերության չհրկիզվող պահարանից նա երկու տուփ ադամանդ է վերցրել, որոնցից մեկը, գողերի հրահանգով, գցել է աղբամանի մեջ, մյուսը թողել մոտակա այգու նստարաններից մեկին:
Դրանից հետո պատանդին ազատ են արձակել, իսկ պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Հնդկաստանում: Հնդիկները Անտվերպենից անվտանգության երաշխիքներ էին պահանջում, հակառակ դեպքում սպառնում էին իրենց ադամանդների բիզնեսը տեղափոխել Հնդկաստան:
Ինչպես պարզվեց՝ առևանգումն ու թալանը բեմադրված են եղել:
«Թալանը» կազմակերպվել էր ընկերության ղեկավարներից մեկի կողմից, որի համար աշխատում էր զույգը, ում «թալանել» էին: Քարերի զգալի մասը հայտնաբերվել է, իսկ հանցագործության որոշ մասնակիցներ ձերբակալվել են: