Պատահաբար աչքովս ընկավ ֆեյսբուքյան մի իվենթ, որը հրավիրում է քաղաքացիներին պայմանական շինությունների գրավման և պարալիզացման աշխատանքների գործնական դասընթաց-պարապմունքի մասնակցելու, ընդ որում, մատնանշվում է, որ որպես գործնական օրինակ քննարկվելու է կոնկրետ Երևանի քաղաքապետարանի նմուշը...
Էհ բա հետո՞, էն անդրիասասուն ակտիվիստները ուրիշ անհամություն կարա՞ն մտածեն: Մյուս լեցիայի թեման ո՞րն է լինելու: Ասենք մի քանի առաջարկներ կան. ինչպե՞ս պատրաստել մոլոտովի կոկտեյլներ, ինչպե՞ս շաքարավազից ու հեքսոգենից պատրաստել պայթուցիկներ, զենք-զինամթերքի պահեստների վայրերը և դրանց պահպանությամբ զբաղվող պահակազորի թվակազմը և այլն...
Ու ես վստահ եմ, որ սա գիտակցված սադրանք է մի քանիսի կողմից, ովքեր ուզում են շարունակել այն դեստրուկտիվ գիծը, որին ականատես ենք լինում ակտիվիստների կատարմամբ արդեն մի շաբաթից քիչ ավել ու ավելին, այս կերպ նրանք նոր ազդակ են ուզում հաղորդել այդ մեռնող շարժմանը, որովհետև պարզից էլ պարզ է, որ սա արդեն մանկական չարաճճիություններ չեն, այլ առնվազն ձերբակալության արժանի նախաձեռնություն:
Մի խոսքով, սրիկայություն են անում ու էլի մարդկանց ուզում են փուռը տալ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=343649405768830&set=a.191983860935386.46986.100003713202106&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել