Armenpress.am-ը գրում է․

Ճապոնիայի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Սուվանոսե կղզում դեկտեմբերի 28-ին ժայթքել է Օտակե հրաբուխը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռուսկայա գազետա» կայքը, երկրի կառավարությունը ճգնաժամային շտաբ է ստեղծել:

Օտակե հրաբխի խառնարանից մոխրի հետ մեկտեղ թեժ քարեր են դուրս թռնում, որոնք տարածվում են 1,3 կիլոմետր հեռավորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:

Սուվանոսեն փոքրիկ կղզի է, որի վրա ապրում է 49 մարդ, որոնց արգելվում է բարձրանալ դեպի այդ վայրը: Օտակեի վերջին ժայթքումից հետո անցել է  11 տարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել