ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի հետքերով
Սույն թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ իշխանություններին հասցեագրված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակի կապակցությամբ չի հրավիրել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ
ՀՀ վարչապետի և անվտանգության խորհրդի գրասենյակների պաշտոնական կայքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սույն թվականի սեպտեմբեր ամսին անվտանգության խորհրդի 1-ին նիստը հրավիրվել է միայն սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի կապակցությամբ։
Այսինքն՝ ՀՀ իշխանությունները սույն թվականի սեպտեմբերի 1-ին, ՀԱՊԿ-ի կողմից նախազգուշացվելով՝
Ադրբեջանի կողմից մոտալուտ ժամկետներում նոր պատերազմ սանձազերծելու բարձր հավանականության,
այդ պատերազմում Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ակտիվ մասնակցության մասին,
ինչպես նաև ստանալով հնարավորություն, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով, ներկայացնելու ռազմական և ռազմաքաղաքական օգնության վերաբերյալ առաջարկներ (տես՝ օպերատիվ հանձնարակականի V-րդ գլխի 2-րդ կետի «վ» ենթակետը), վերոնշյալ փաստաթղթի շուրջ չեն հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ
Պատկերացնում եք, մոտալուտ մեծ պատերազմի և դրա մանրամասն նկարագրության վերաբերյալ ստանալով նամակ ՀԱՊԿ-ից՝ Հայաստանում պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանող պետական մարմինը՝ Անվտանգության խորհուրդը, դրևորել է անգործություն եւ անտարբերություն
Այդ դեպքում, ո՞ր պետական մարմինն է քննարկել ՀԱՊԿ-ից կողմից առաջարկված ռազմական և ռազմաքաղաքական օգնություն խնդրելու չափը եւ շրջանակները, նամակում նկարագրված վտանգների շուրջ անհրաժեշտ նախաձեռնվելիք քայլերը։
Ի՞նչ է սա՝ հանցավոր անգործություն, թե պետական դավաճանություն
Հ. գ. Ի դեպ՝ հանցավոր անգործությունը գնալով հավասարվում է անհավանականության ժանրին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3510359462332472
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել