Shamshyan.com-ը գրում է․

Այսօր Երևանում, ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, և ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենան, երեխաներին տեղափոխել են այդ ավտոմեքենան ու տեղափոխել «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են:

Նշվում է, որ մինչ վրաերթի ենթարկելը Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե հենապատին, կոտրել այն, որից հետո՝ ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վրաերթը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել