1in.am-ը գրում է.
Պուտինի բժիշկը բացահայտել է նրա երիտասարդության գաղտնիքը՝ սպորտ, մեղրով թեյ, բաղնիք և մերսում: «Իտոգի» ամսագրին տված հարցազրույցում ՌԴ նախագահի վարչակազմի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սերգեյ Միրոնովը հայտնել է, թե ինչպես է իր VIP հիվանդը նախընտրում բուժվել: Նրա խոսքով՝ պետության ղեկավարը բավականին թերահավատորեն է վերաբերվում դեղորայքի ընդունմանը, նույնիսկ մրսածության դեմ հաբերին: Դրա փոխարեն Պուտինն ընտրում է ժողովրդական միջոցներ՝ մեղրով թեյ, բաղնիք և մերսում:
Բժիշկը նշել է, որ բժշկության տեսանկյունից Պուտինը զգալիորեն երիտասարդ է իր տարիքի համեմատ: «Նրա մարզական կենսակերպը նպաստում է գերազանց աշխատունակությանը»,- վստահ է բժիշկը:
Բժիշկը, ով հետևել է նաև Բորիս Ելցինի առողջությանը, նշել է, որ Պուտինը առողջ մարդ է, և, ինչպես իր նախորդը, բժշկական վերահսկողություն չի պահանջում:
Ոչ մի մարզական բժիշկ Պուտինի համար, ով կանոնավոր զբաղվում է ձյուդոյով և լողով, իսկ վերջերս նաև հոկեյով, չի հրավիրվում: Պուտինի համար լողը սթրեսային իրավիճակին ադապտացվելու առաջնահերթ միջոց է: Նախագահը հանգստանում է նույնիսկ օդանավի բազմոցին, երբ թռիչք է կատարում պետական գործերով:
Kommersant-ին տված հարցազրույցում քաղաքական PR մասնագետ Անդրեյ Զվերևը նշել է, որ Պուտինի մարզական կառուցվածքի և բարձր աշխատունակության մասին հայտարարությունն արվել է ոչ պատահաբար, այլ հաշվարկված: