Մեծ հաշվով, ես էլ կորցնելու բան չունեմ։ Կար երկու գործոն՝ անվտանգություն ու կայունություն, որոնք իմ համար հենք էին։ Երկուսն էլ քանդվել են, հենվելու տեղ չունեմ էլ, օդում եմ մնացել։ Էդ հենքը քարը քարի վրա շարելով պետք ա վերականգնել։ Ու կողքից ականջիս տակ նվնվացողները, թե բա՝ մի կառուցի, կզի քանդողի առաջ, մի դիմադրի, մի կռվի, հարմարվի, լավագույն դեպքում թարս չափալախ են ստանալու։ Ես կզող չեմ։ Ու լիքը մարդ իմ պես կզող չի։ Իմ արժանապատվությունը ձեր աթոռից ու պարգևավճարից ամուր ա, ու թշնամին իրան իմ հողում լավ չի զգալու երբեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: