Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել։

Ոստիկանը կատարել և կատարելու է օրենքով իրեն վերապահված գործառույթները։ Ցույցների, երթերի և բողոքի մյուս գործողությունների ընթացքում ոստիկանության ծառայողը պահպանում է հասարակական կարգը, ապահովում հասարակական անվտանգությունը, այդ թվում՝ նաև ցուցարարների։

Կոչ ենք անում խստագույնս պահպանել օրենքը։ Բոլոր օրինախախտները հայտնաբերվում են ու ենթարկվում պատասխանատվության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել