1in.am-ը գրում է.

Փոքրիկ ամերիկյան քաղաքը երկրորդ անգամ քաղաքապետ է ընտրել նախադպրոցականի: Ինչպես հայտնում է Associated Press-ը, չորս տարեկան Բոբի Թաֆթսն ընտրվել է Դորսեթի ղեկավար օգոստոսի 4-ին կայացած քաղաքային փառատոնի ժամանակ: 

Դորսեթում քվեարկությունն ընթացել է քաղաքի խանութներում: Վաճառակետերում անոթներ են դրված եղել, և բոլոր ցանկացողները կարող էին թերթիկներ գցել իրենց սիրելի թեկնածուների անուններով: Կարելի էր քվեարկել անսահմանափակ քանակությամբ: Դրա հետ մեկտեղ քվեարկողները պետք է մեկ դոլար նվիրաբերեին փառատոնի կազմակերպման համար: 

Երբ արդյունքներն ամփոփելու ժամանակը եկել է, Բոբին խնդրել է ամբոխից մի տղամարդու օգնել իրեն: Կապված աչքերով տղամարդը գլխարկի միջից պետք է հաներ «քվեաթերթիկներից» մեկը: Ընտրողը հանել է հենց Բոբիի անունը: Նրան խնդրել են հանել ևս մեկ թերթիկ, որտեղ նորից Բոբիի անունն է եղել: 

Բոբիի մայրը հաղորդել է, որ ինքն ու որդին ուղղակի զարմացած են կատարվածից, քանի որ անցյալ տարի ևս ընտրությունները այդպիսի արդյունք են ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել