Դու ո՞նց ես քնում։
Երբ միայնակ ես մնում ոչ հարբած ժամանակ, խոսո՞ւմ ես ինքդ քո հետ։ Բոլորից թաքուն չե՞ս վերհիշում բոլոր այն քայլերդ, որ պատերազմի հասցրին։
Երբ համազգեստով տղերքին ես տեսնում հեռուստաէկրանին, աչքերիդ առաջ չե՞ն անցնում բոլոր այդ հրամաններդ, որոնցից հետո հարյուրներ էին զոհվում միայն այն բանի համար, որ ստատուս գրես։
Երբ մեր օրերի Ահրիմանը երեկոյան ընթրիք է դնում, արյան համը չե՞ս առնում ամեն ինչից։ Ո՞նց ես ապրում արյան մեջ։
Դու ո՞նց ես կարողանում քնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել