Panorama.am-ը գրում է․

Երևանի ավագանու այսօրվա նիստում մայրաքաղաքի 2021 թվականի բյուջեի նախագիծը ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Հայկ Մարությանը վերջինիս թույլ տվեց ելույթ ունենալ առանց դիմակի, քանի որ նա արդեն ապաքինվել է կորոնավիրուսից:

«Փոխքաղաքապետն այլևս վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար»,- հայտարարեց Մարությանը:

Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ Երևանի բյուջեի 2021 թվականի նախագծով կանխատեսվում է եկամուտների գծով 92 մլրդ 420 միլիոն ՀՀ դրամի մուտք, իսկ ծախսերը կկազմեն 100 մլրդ 776 մլն դրամ, դեֆիցիտը կլինի 8 մլրդ 356 մլն  դրամ:

Փոխքաղաքապետի խոսքով, քաղաքի սեփական եկամուտերը կկազմեն 30 մլրդ 693 մլն դրամ, որը 2020 թվականին նախատեսվածից 3 մլրդ 673 մլն-ով ավելի է, իսկ հարկային եկամուտները կլինեն 18 մլր 590 մլն ՀՀ դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել