Hraparak.am-ը գրում է․

«Ես եւ գործընկերս՝ Թեհմինա Վարդանյանը, շրջանառության մեջ ենք դրել ՀՀ կառավարությանն ուղղված՝ ուղերձ ընդունելու մասին որոշում, ըստ որի՝ ավագանին կընդունի հետեւյալ ուղերձը՝ ուղղված կառավարությանը՝ հրաժարական ընդունելու պահանջով»։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ես առաջարկում եմ, որ այս նախագիծը ներառվի ավագանու այս նիստի օրակարգում, առաջարկում եմ այն այժմ քվեարկել, քանի որ, հաշվի առնելով, որ բազմաթիվ համայնքներ այսպիսի ուղերձներ քննարկել են եւ ընդունել են այդ ուղերձները, Երեւան համայնքը չի կարող անմասն մնալ սրանից»։

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ 1/3-ի ստորագրությունն է պետք, որպեսզի կարողանան այդ հարցն առանձին-առանձին դնել քվեարկության։

Խաժակյանը հակադարձեց՝ օրենքով ասվում է, որ հերթական նիստի օրակարգի վերաբերյալ ավագանու անդամների առաջարկությունները դրվում են քվեարկության՝ առանձին-առանձին։
Ի վերջո, նիստը վարող փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ պետք է լինեն համապատասխան ստորագրությունները։

«Պարոն Սարգսյան, արձանագրում եմ, որ Դուք հիմա՝ որպես նիստը վարող, ապօրինի որոշում եք կայացնում՝ այն չներառելով օրակարգում։ Ավելի լավ է ասեք՝ քաղաքական առումով Դուք Ձեր լիազորությունները հայեցողաբար եք օգտագործում, պատրաստ եք դիմել ապօրինությունների, քանի որ դա Ձեր քաղաքական պատկերացումներին չի համապատասխանում, քան մեջբերեք արտահերթ նիստի կանոնակարգումները»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել