«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության փոխնախարարներ Գաբրիել Բալայանի եւ Մակար Ղամբարյանի հրաժարականներից հետո իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ գտնել չի կարողանում:
«Իրատեսին» հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության մի քանի վարչությունների ղեկավարների առաջարկվել է ստանձնել փոխնախարարի պաշտոն, բայց նրանք կտրուկ հրաժարվել են: «Ասել են՝ անցավ գլուխներս ցավի տակ չենք դնի: Հիմա դա ամենապատասխանատու պաշտոններից է, ով ինչ սխալ ու թերացում ունեցել է պատերազմի ժամանակ, մենք պետք է խմբագրենք՝ դրանց պատասխանատվությունն ակամա մեզ վրա վերցնելով»,- պատճառաբանել են նրանք:
Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ՊՆ-ն դեռ չգիտի՝ ինչպես է կազմակերպելու ձմեռային զորակոչն ու զորացրումը, որ մինչ այս պահը չի եղել. «Դե, այս տարի դժվար էլ լինի զորակոչ կամ զորացրում: Բանակը հիմա այն վիճակում չէ, որ նման հարցեր կարողանա կարգավորել: ՈՒղղակի դրանց իրագործման հստակ ժամանակացույց պետք է մշակել: Շփման գծի տարբեր հատվածներ հիմա ՄՈԲ-ն է պաշտպանում, բայց մարդիկ կան, որ պատերազմի առաջին օրվանից մինչեւ հիմա տուն չեն գնացել, հերթափոխ չի իրականացվել: Նախ եւ առաջ այդ հարցը պետք է լուծել, նոր միայն մտածել մյուս խնդիրների մասին:
Ըստ իս՝ մինչեւ ամառ սահմանի տարբեր հատվածների պաշտպանությունը պետք է ՄՈԲ-ին թողնել՝ իհարկե, պարբերական հերթափոխ իրականացնելով: Նոր տարուց հետո՝ զորացրում, իսկ ամռանը՝ միանգամից երկու զորակոչ իրականացնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում