Armenpress.am-ը գրում է․

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 21-ին, ժամը 16։42-ին ահազանգ է ստացել, որ Եղեգիս գյուղի չգործող դպրոցի պատը փլուզվել է․ կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգիս գյուղի Կենտրոնական փողոցում գտնվող երկհարկանի դպրոցի ապամոնտաժման աշխատանքներ իրականացնելու ժամանակ փլուզվել է 2-րդ հարկի ներքին պատը (մոտ 20 քմ), ինչի հետևանքով քաղաքացի Լյովա Ղ․-ն (ծնված 1967 թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Լյովա Ղ․-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել