Armsport.am-ը գրում է․

Հայտնի են դարձել ATP-ի 2020 թվականի մրցանակները։ 

Տարվա խաղացող – ռեյտինգի առաջին համար Նովակ Ջոկովիչ․

Տարվա լավագույն զույգ – ռեյտինգի առաջին համար Մատե Պավիչ և Բրունո Սուարես․

Տարվա վերադարձ – Վաշեկ Պոսպիշիլ․ վնասվածքից հետո նա վերադարձավ թոփ-100 ու դուրս եկավ երկու եզրափակիչ․

Տարվա առաջընթաց – Անդրեյ Ռուբլյով․ տարին սկսել է 23-րդ տեղում, հիմա 8-րդն է․ հաղթել է 5 տիտղոս․ սա լավագույն արդյունքն է․

Տարվա նորեկ – Կառլոս Ալկարաս․ 17 տարեկան, հաղթել է 3 «Չելենջերում»․

Ստեֆան Էդբերգի մրցանակ մարզական կարգապահության ու արդար խաղի համար – Ռաֆայել Նադալ․

Երկրպագուների սիրելի խաղացող – Ռոջեր Ֆեդերեր․ հաղթում է մրցանակը 18-րդ անգամ․

Երկրպագուների սիրելի խաղացողներ զուգախաղում – Ջեյմի Մարեյ և Նիլ Սկուպսկի․

Արտուր Էշի մրցանակ մարդկության և բարեգործության համար – Ֆրենսիս Տիաֆո․

Տարվա մարզիչ – Ֆերնանդո Վիսենտե (Անդրեյ Ռուբլյովի մարզիչ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել