Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ում թույլատրված երկրորդ COVID-19 պատվաստանյութի սկզբնական առաքումները կիրակի օրը դուրս եկան բաշխման կենտրոնից, ինչը խիստ անհրաժեշտ խթան էր, քանի որ երկիրն աշխատում է կորոնավիրուսի համաճարակը հսկողության տակ դնելու համար: Այս մասին գրում է Al Jazeera-ն։

Moderna-ի և Առողջապահության ազգային ինստիտուտների կողմից մշակված պատվաստանյութով բեռնատարները դուրս եկան Մեմֆիսի շրջանի գործարանից: Ակնկալվում է, որ շատ անհրաժեշտ չափաբաժինները կսկսեն ներարկել այսօրվանից՝ երկուշաբթիից, Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից արտակարգ իրավիճակների արտոնագրման թույլտվությունից ընդամենը երեք օր անց:

Փորձագիտական կոմիտեն առաջարկել է առաջինը պատվաստել առաջնային աշխատողներին և 75 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը Pfizer/BioNTech համատեղ ընկերությանը մեկ շաբաթ առաջ էր տվել առաջին նման արտոնագիրը: Pfizer-ի պատվաստանյութն սկսվել է կիրառվել հաստատումից մեկ օր անց։

Առաջնագծի խմբում ընդգրկված են 30 միլիոն աշխատողներ, ինչպիսիք են ուսուցիչները, սննդի և գյուղատնտեսության, արտադրության, ԱՄՆ փոստային ծառայության, հասարակական տրանսպորտի և մթերային խանութների աշխատակիցները։

Խորհուրդը որոշել է, որ, ընդհանուր առմամբ, 49 միլիոն մարդու իրավունք կտա հաջորդ փուլում պատվաստանյութ ստանալու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել