Panorama.am-ը գրում է․

Սյունիքում բողոքի ակցիաներ են. վաղ առավոտից սյունեցիները փակել են ճանապարհները, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել մարզ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աշխատանքային այցով մեկնելու է Սյունիք։ Սակայն սյունեցիները որոշել են ամեն կերպ թույլ չտալ, իրենց խոսքով, հայոց հողը օտարող վարչապետը մտնի իրենց հող։

Նշենք, որ հարյուրավոր ոստիկաններ վաղ առավոտից փակել են սյունեցիների ճանապարհը, որպեսզի նրանք խոչընդոտ չհանդիսանան Փաշինյանի մուտքի համար։

«Ախր սա ձեր հողն էլ է, ձեր հայրենիքն էլ է, էս ի՞նչ եք անում։ Մենք եկել ենք մեր տունը պահելու, ձեր երեխեքին պահելու»,- նեղսրտած ոստիկաններին են դիմում քաղաքացիները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել