Եռաբլուրի դաժան տեսարանների և մեր անելիքների մասին
Պարզապես պետք է անտեսել անհայրենիք, մոլորված, ատելությունից կուրացած որոշ մարդկանց պահվածքը և չհակադրվել իրենց։ Մեր պայքարն առաջին հերթին նաև իրե՛նց փրկության համար է, և դավաճանին հեռացնելուց հետո մենք ծանր, բայց պատմական առաքելություն ենք իրականացնելու։
Ստեղծելու ենք նոր որակի ազգային պետություն և արժեհամակարգ, ազգային դաստիարակությամբ սերունդ, ով լավագույնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրա դրված պատասխանատվության բեռն ու դրա արժեքը։
Սերունդ, ով, կառաջնորդվի ազգային և համամարդկային արժեքներով, ոչ թե փողոցայինի իր վարքագծով։
Սերունդ, ով առաջնորդվելու է Եռաբլուրի խորհրդով՝ հերոսների հիշատակը նրանց գործը շարունակելու խոստումը սրտում պահած։
Մեր գերագույն գլխավոր նպատակն է՝ հրատապ կերպով հեռացնել ճանապարհին կանգնած խոչընդոտին և լուծել հետևյալ հույժ կարևոր խնդիրները.
֊ կազմակերպել մեր սահմանների պաշտպանությունն ու երկրի անվտանգությունը,
֊ կանխել մեր պետության անկումը,
֊ կասեցնել պետական ինստիտուտների քայքայումը,
֊ կանխել երկրին սպասվող սոցիալ֊տնտեսական կոլապսը, հումանիտար աղետը,
֊ վերջ տալ ստին, կեղծիքին, ատելությանը, պառակտմանը և երկրում հաստատել իրական համերաշխության մթնոլորտ։
Սրա՛նք են մեր առջև դրված առաջնահերթ խնդիրները, որոնց օր առաջ լուծումն այլընտրանք չունի, այլընտրանքը մեր պետության կործանումն է, որը մենք թույլ չե՛նք տալու։
Հետևաբար, րոպե առաջ ոտքի՛ կանգնենք, միասին փրկե՛նք մեր Հայրենիքը և միասին կառուցենք մեր երազած երկիրը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/IshkhanSaghatelyanOfficial
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել