Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 65/3 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Ռոմիկ Հարութունյանի վարած KIA մակնիշի և 35-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Mitsubishi io մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ա. Հովհաննիսյանը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել է ճանապարհին կայանված, Երևանի բնակիչ, 35-ամյա Ավագ Աբրահամյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Վթարի հետևանքով վարորդներից Ա. Հովհաննիսյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Լուիզա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել