Tert.am-ը գրում է.

Հաղթելու էինք, ուղղակի դավաճանեցին, ցավդ տանեմ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց դեպի Եռաբլուր գնացող երթի մասնակիցներից մեկը:

«Որտեղ ես էի ծառայում, իրավիճակը լավ էր: Մի հինգ տարուց հաղթելու ենք, կզինվենք ու կհաղթենք: Մեր դուխը տեղն ա, հաստատ: Ես պատրաստ եմ նորից վերադառնալ Արցախ: Լավ էր, որ այդ փաստաթուղթը ստորագրվեց. Եկանք, հասանք մեր երեխեքին: Զենքից թույլ էինք, բայց կպնդանանք, եթե չպնդանանք, կպարտադրենք, ով ուզում է լինի»,- ասաց նա:

Երթի մասնակցի խոսքով՝ Կուբաթլուից մինչև Բերձոր կռվել են:

Երթի մյուս մասնակիցն էլ նշեց, որ միասնական ուժով կարող են ապագայում հաղթել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել