Panorama.am-ը գրում է․

Ռուսաստանից Թուրքիայի գնած S-400 զենիթահրթիռային համակարգերը սպառնում են ամերիկյան ռազմական անձնակազմի անվտանգությանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցի ընթացքում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Պոմպեոն ասել է, որ Թուրքիան S-400 համակարգեր գնելով՝ Ռուսաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել թուրքական ռազմական ու պաշտպանական արդյունաբերություն:

Պոմպեոն շեշտել է, որ պատժամիջոցների նպատակն է կանխել Ռուսաստանի՝ էական եկամուտների, հասանելիության և ազդեցության ստացումը, և դրանք նպատակ չունեն խաթարելու Թուրքիայի կամ ԱՄՆ այլ դաշնակցի կամ գործընկերոջ ռազմական կարողությունները կամ մարտական պատրաստությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել