Հենց նոր իրավաբանական համայնքի ներկայացուցիչներով ինքնաբուխ ակցիա իրականացրիք ՀՀ զինվորական դատախազության առջև՝ պահանջելով ՀՀ զինդատախազից իջնել և պատասխանել մեր հարցերին։ Իսկ հարցերը շատ են՝ ի՞նչ է արվել, ինչո՞ւ չի արվել այն, ի՞նչը պետք է արվեր, ե՞րբ է արվելու այն, ինչը պետք է արվի։

Զինդատախազի օգնականը մեզ փոխանցեց, որ պարոն Հարությունյանը պատրաստ է ընդունել երեք գործընկերոջ։ Մենք քննարկեցինք և մերժեցինք առաջարկը, քանի որ հարցեր ունի Զինդատախազության առջև հավաքված շուրջ 40 իրավաբաններից ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ։

Մենք որոշեցինք նույն ձևաչափով պահանջել հանդիպում արդեն ՀՀ գլխավոր դատախազից։ Այսօր՝ ժամը 16:00-ին, հավաքվելու ենք ՀՀ գլխավոր դատախազության առջև։

Այն իրավաբանները, որոնք հարցեր ունեն պարոն գլխավոր դատախազին, կարող են միանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել