Ըստ օդում կախված հավաստի լուրերի՝ օրերս ԱՄՆ դեսպանատուն կլիզմի են կանչել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին։ Բանը նրանում է, որ դեսպանը դժգոհ է Թամրազյանի աշխատանքից, ու վստահ է, որ նման միակողմանի ու խիստ սուբյեկտիվ լուսաբանման դեպքում Ազատություն ռադիոկայանի Հայաստանյան գրասենյակը հնարավոր է կանգնի փակվելու վտանգի առաջ։
Թամրազյանն էլ իր արևին կռուտիտ ա եղել, ասելով, որ՝ դա այդպես չէ, ուղղակի տեղի ազգայնականներն են էտ ֆոնի տակ ներկայացնում, որ իբր ինքը Ալիևի ու Ադրբեջանի քարոզչությունն է տանում Հայաստանում։ Եվ որ իրականում, դա Ազատություն ռադիոկայանի քաղաքականությունն է՝ համակողմանի լուսաբանել իրադարձությունները։
Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ գործունեություն է ծավալել Ազատությունը պատերազմի օրերին ու ինչ «համակողմանի է լուսաբանել պատերազմը», ապա պարզապես հիշեք, որ մինչ օրս իրենց էջից ջնջված չէ սեպտեմբերի 27-ին, Ստեփանակերտում հայկական զինուժի տեղաշարժի վիդեոն։ Ու Արծրունն էլ էր դրանից տեղյակ, բայց ոչ մի քայլ չարեցին դա հեռացնելու համար։ Դուխները չհերիքեց։ Ու Ազատությունը այն միակ Հայաստանի տարածքում գործող ԶԼՄ-ն էր, որը պատերազմի օրերին պարբերաբար ցուցադրում էր ադրբեջանական կողմի հրապարակած այն կադրերը, որտեղ երևում էին, թե ինչպես են ԱԹՍ-ների տակ զոհվում մեր անպաշտպան զինվորները։ Ուրիշ ոչ մի լրատվական նման բան չի հրապարակել, միայն Ազատությունը։
Բոլորս գիտեինք, որ նրանք ադրբեջանական քարոզչամեքենա են մեր երկրում ու պատերազմի օրերին պրոադրբեջանական քարոզչություն անելը Թարմազյանի մեղքերից մեկն ա միայն։ Ազատությունը, Թամրազյանի գլխավորությամբ, նիկոլին իշխանության բերելու, իշխանությունն ամրապնդելու ու երկիրը քաոսի մեջ գցելու համար մեկ պատասխանատուն է։ Ու այս օրերին ևս, կապիտուլյացիայի ստորագրումից հետո, միակ մեդիահարթակն է, ով շարունակում է արդարացնել դավաճանին։ Անգամ Հ1-ին ա տվել-անցել։
Եվ 5000 զոհի, տասնյակ հազարավոր վիրավորների արյունը այդ թվում նաև Հրայր Թամրազյանի ու Ազատության ձեռքերին է։ Սրանք էն ստվերում գործող այն ձեռքերը, առանց որոնց նիկոլը չէր կարող իրականացնել իր դավադիր պլանը։ Սրանք հավասարապես կիսում են հայ ժողովրդի դավաճանի խարանը ու Հրայր Թամրազյանը պատասխան տալու է, անկախ նրանից, թե ոնց դրան կվերաբերվեն ԱՄՆ դեսպանատանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել