Panorama.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպելկինը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ստեփանակերտի ռուսական ռազմական դաշտային հոսպիտալում որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվում ոչ միայն խաղաղապահներին, այլև տեղի բնակչությանը: Նրա խոսքով, մինչ օրս այդ հիվանդանոցում ռուս մասնագետներն արդեն օգնություն են ցուցաբերել տեղի 29 բնակիչների, այդ թվում՝ չորս երեխաների: Ճեպազրույցը հրապարակվել է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում:

«Մարտակերտ քաղաքում ավարտվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը, որը սկսում է բժշկական աջակցություն ցուցաբերել ռուս խաղաղապահներին և հարակից բնակավայրերի բնակիչներին: Բացի այդ, տեղի բնակիչներին օգնություն են ցուցաբերում ռազմական բժիշկների շարժական խմբերը: Ընդհանուր առմամբ, արդեն սպասարկվել է 558 մարդ, այդ թվում ՝ 67 երեխա»,- հայտնել է Դմիտրի Պերեպելկինը:

Նրա խոսքերով, դեկտեմբերի 16-ի դրությամբ ապահովվել է ավելի քան 40 հազար փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ, խաղաղապահների օգնությամբ ամբողջովին վերականգնվել է էլեկտրամատակարարման համակարգը, որի համար իրականացվել են 18 կմ էլեկտրահաղորդման գծերի և 50 հենասյուների նորոգման աշխատանքներ: Զորախմբի կենտրոնի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ վերականգնվել է 24 բնակավայրերի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 12 հազար մարդ:

«Մարդասիրական ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կիլոմետր ճանապարհ: Չպայթած զինամթերքի առկայությունը ստուգվել է 405 շենքերում: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան վեց հազար պայթուցիկ օառարկա»,- հայտնել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել