«Փաստ» թերթը գրում է «Արցախում ի սկզբանե շատ վատ արձագանք ստացավ ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի հրաժարականը, սակայն ոչ թե այն պատճառով, որ նրանով Արցախում հիացած են, այլ որովհետեւ հրաժարականն ընդունվեց որպես փախուստ պատասխանատվությունից։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արայիկ Հարությունյանի շրջապատում խոսում են, որ Բաբայանն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար, նույնիսկ ավելի շատ, քան Արայիկ Հարությունյանը, որովհետեւ մեծ թվով հարցեր ՀՀ-ից ուղիղ նրա հետ են խոսվել, պայմանավորվել, որոնց մի մասին նույնիսկ Ա.Հարությունյանը չի տիրապետել։

Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Բաբայանը փորձում է Արցախի տարբեր կարող ուժերի, դեմքերի հետ կապի դուրս գալ՝ պահպանելու ազդեցությունը ներքաղաքական գործընթացներում, սակայն հատկապես պատերազմական գործողություններից հետո նրա նկատմամբ վստահությունն էլ ավելի մեծ նահանջ է ունեցել՝ նրան զրկելով Արցախում «տեղավորվելու» նոր հնարավորությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել