Panorama.am-ը գրում է․

«Երեկվա ընթացքում անհետ կորած զինծառայողների 64 մարմին են դուրս բերել։ 41-ը՝ Ջաբրայիլից, 23-ը՝ Ֆիզուլիից։ Բոլորն անխտիր ԴՆԹ փորձաքննության ենթակա են»,-  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախում եղբորն ու եղբոր որդուն փնտրող Արսեն Ղուկասյանը։

Նրա խոսքով, մարմինների մեծ մասը եղել է մի տոպրակ ոսկոր։

«Մարմիններ կար, որ մի հոգին վերցրած տանում էր, մի կտոր էր։ Եթե քննիչները կավարտեն, ինձ հասանելի տվյաներ լինեն, կհրապարակեմ»,- ասաց նա։

Ղուկասյանի խոսքով, այսօր որոնողական աշխատանքները կշարունակվեն նույն տարածքներում, առայժմ թույլ չեն տալիս որոնողական աշխատանքներ կատարել Հադրութում ու Մարտունիում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել