Panorama.am-ը գրում է․

«Հնի վերադարձի վախն իսկապես կա ժողովրդի մոտ, բավականին հեշտ կարելի է դրա վրա խաղալ»,- երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով մասնագիտությամբ սոցիոլոգ, անկուսակցական Արմեն Խաչիկյանի դիտարկմանը, թե իշխանությունները մարդկանց մոտ վախ են սերմանում՝ տարածելով, որ եթե Փաշինյանը գնա, նախկինները հետ կգան:

Ըստ Վ. Մանուկյանի, վախը ոչ թե անձերից է, քանի որ հասկանալի է, որ ամենավերևի անձերը չեն վերադառնալու, խոսքը բարքերի վերադարձի մասին է: Նա նշեց, որ Հայաստանում բարքերը կամաց-կամաց լավանում էին:

«100 տոկոս եմ ասում՝ այդպիսի կյանք չի վերադառնալու: Ոչ թե մեկ տարում այնպես կանեմ, որ չլինի, մեկ տարում կդնեմ արմատներ, որ չլինի, բայց հասարկությունը հին փուլերին չի վերադառնում: Կարծում եմ՝ մենք հիմա մտնում ենք նոր փուլ: Բնական է, որ նոր փուլը չի կարող կրկնի հինը, պատմության մեջ երբեք այդպիսш բաներ չեն լինում»,- ասաց Վ. Մանուկյանը:

Արմեն Խաչիկյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպես է կազմելու նոր կառավարությունը, եթե կառավարությունը փոխվի ու ԱԺ-ն նոր վարչապետ ընտրի Վազգեն Մանուկյանին:

Վ. Մանուկյանը հիշեց, որ, օրինակ, 1990-ականներին, երբ եկան իշխանության, լարվածությունը մեծ էր կոմունիստների դեմ, բայց երբեք հարց չի դրել, որ կոմունիստները լավը չեն, պետք է իրենցից ազատվել: Հակառակը, իր կառավարությունում կոմունիստները շարունակել են աշխատել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել