ՀԱՐՑ. Ես կարո՞ղ եմ կայանել կարմիր եզրագծով նշված կայանատեղիում
ՊԱՏԱՍԽԱՆ. Մի ժամվա վճարը 100 դրամ, տարին՝ 12,000։ Մուձվի, կայանի։
Հ. Ես մեկ ամիս առաջ վճարել եմ 12,000 դրամ, սակայն պարզվել է, որ տարին հաշվարկվում է մինչև հաջորդ տարվա սկիզբը։ Ստացվում է, որ ես ավելորդ գումար եմ փոխանցել քաղաքապետարանին։ Ես կարո՞ղ եմ ետ ստանալ գումարը կամ գոնե այդքանով պակասեցնել հաջորդ տարվա վճարը։
Պ. Է չվճարեիր։ Օղբաթ ա էս ժողովուրդը։
Հ. Եթե ես վճարում եմ կատարել կարմիր եզրագծերով նշված տարածքում կայանելու համար, իսկ որևէ խանութ այդ տարածքի վրա տեղադրել է իր կայանման ցուցանակները, սույնով արգելելով ոչ իր հաճախորդներին կայանել այդ տարածքում, չի՞ ստացվում արդյոք, որ ինձնից գողանում են իմ վճարած տարածքը։
Պ. Դուխի «մամենդ ա», կարում ես՝ կանգնի։ Մենք նիպրիչյոմ։
Հ. Իսկ տաքսիների համար չի՞ նախատեսվելու առանձին՝ անվճար կայանատեղեր, քանի որ տաքսի ծառայությունները հասարակական տրանսպորտի մասն են կազմում, և, բացի դրանից, վճարում են պետական տուրքեր։ Արդյո՞ք այդ տուրքերը չեն ներառում քաղաքի որոշակի վայրերում կայանելու հնարավորություն։ Հակառակ դեպքում ինչի՞ համար են նախատեսված տուրքերը. միայն բյուջետային եկամուտներ ապահովելո՞ւ:
Պ. Թող տաքսիստները մտածեն. քե՞զ ինչ։ Փողը տվել ես, կանգնի, էլի։ Յա։
Հ. Շատ առևտրային/սննդի կամ այլ օբյեկտների դիմաց բացակայում են կարմիր եզրագծերը ու կայանման համար վճար է գանձվում այսպես կոչված՝ «պարկովշիկների» միջոցով։ Արդյո՞ք այս երևույթը չպետք է իսպառ վերանար՝ կայանման նոր պրակտիկայի ներկայացման տրամաբանությամբ։ Արդյո՞ք սա կրկնավճար չէ։ Եվ վերջապես՝ ո՞վ է տնօրինում այս գումարները։
Պ. Թռար ստուց...