Panorama.am-ը գրում է․

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 31-րդ «COVID-19-ի» վերաբերյալ հատուկ նստաշրջանում, որը նախաձեռնել էր Ադրբեջանը։

Մհեր Մարգարյանն իր ելույթում նշել է, որ COVID-19 համաճարակն ու դրա հետ կապված մարտահրավերները հսկայական ազդեցություն են թողել մարդկային հասարակությունների վրա ամբողջ աշխարհում: Քանի որ աշխարհը ձգտում է հարմարվել նոր գլոբալ համատեքստին, «նոր նորմալը» պարզապես ընդունելու համար սովորական գործիքներին ապավինելը բավարար չէ, անհրաժեշտ են իմաստալից գործողություններ և շոշափելի արդյունք։

«Ցավոք, այս արտահերթ նստաշրջանն այս առումով քիչ բան է անում: Արտահերթ նստաշրջան նախաձեռնելու գործընթացի հենց սկզբից Հայաստանը կասկածի տակ է դրել առաջարկվող նախաձեռնության ավելացված արժեքն ու ամբողջականությունը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահի դեկտեմբերի 3-ին արված հայտարարությունը, որը նաև NAM-ի նախագահն է, բացահայտեց այդ երկրի իրական դրդապատճառը, որն ընտրեց  ինստրումենտալիզացնել համաճարակն ու դրա շուրջ հումանիտար մարտահրավերները` իր բռնապետ առաջնորդին առաջ տանելու և հակահայկական ատելությունը հրահրելու հարթակ ստեղծելու համար: Հուսով եմ, որ նրանք, ովքեր կասկածում էին Ադրբեջանի նպատակների վրա, շատ ուշադիր են եղել նրանց ազգային հայտարարությանը»,-ասել է Մհեր Մարգարյանը:

ՀՀ դեսպանի խոսքով, որևէ մարդասիրական բան չի կարող լինել այն երկրի մտադրություններում, որը լայնամասշտաբ պատերազմ սկսեց  Լեռնային Ղարաբաղում համաճարակի ժամանակ՝ իրենց աջակցող երկրի անմիջական և բացահայտ ռազմական աջակցությամբ ու օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել