1in.am-ը գրում է.
Աճուրդներում ամեն ինչ է վաճառվում՝ կտավներից մինչև կտակարան: Իսկ պատահական ստորագրությունը կարող է անգին դարձնել լոտը:
«Աստվածաշունչը իմաստնության և հանգստության աղբյուր է: Այն պետք է միշտ կարդալ»,- այս գրությունն Աստվածաշնչի վրա թողել են Էյնշտեյնը և նրա կինը: Արդյունքում գրքի գինը Bonham’s Fine Books and Manuscripts աճուրդում մինչև 68500 դոլար է բարձրացել: Այս Աստվածաշունչը զույգը նվիրել էր ընտանիքի բարեկամին՝ Հարիետ Համիլթոնին:

12 տարեկան հասակում Էյնշտեյնը շատ ասվածավախ էր: Սակայն հետագայում նա ոչ մի հավատքի չէր պատկանում և աթեիստ էր դարձել: Հոլոքոստը, Հերոսիմա և Նագասակի քաղաքների միջուկային ռմբակոծումը շատ էին ազդել գիտնականի վրա: Նա շատ էր խոսում Աստծո, Հավատքի և Աստվածաշնչի մասին: 
«Ինձ համար Աստված մարդկային թուլությունների արտադրանքն է: Աստվածաշունչը պարզ ազնվության և մանկական հեքիաթների հավաքածու է: Իսկ հուդաիզմը, ինչպես և մյուս կրոնները, մեր մանկական սնահավատությունների մարմնացումն է»,- ասել է գիտնականը: