Panorama.am-ը գրում է․

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է մտավորականների և մշակութային գործիչների հետ։

Հանդիպման մեկնարկին նախ ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն անդրադարձավ նոյեմբերի10-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությանը, որն, իր խոսքով, փաթաթվել է հայ ժողովրդի վզին, ապա նշեց, թե ինչպես կարող է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը երկիրը հանել այս աղետալի վիճակից։

«Այդ փաստաթուղթը պայմանավորված էր 2.5 տարի մեր երկրում եղած դիվանագիտական, քաղաքական և ռազմական ճակատներում եղած անհաջողություններով։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մեր հետ շատ անկեղծ է եղել, ինքը եկել էր քանդելու խոստումով։  Հիշո՞ւմ եք՝ ասաց՝ ես ամեն ինչ սկսում եմ զրոյական կետից, և, ըստ էության, մենք այսօր ունենք հայրենազրկված մի վիճակ, խայտառակ պարտություն, ծալված մեջք, կոտրված ոտքեր և նվաստացած արժանապատվություն։ Բայց, ցավալի և ամենադառը իրողությունն այն է, որ մեր պարտությունների ողբերգական շարանը շարունակվում է»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել