Tert.am-ը գրում է․

Երևանում կորոնավիրուսից հղի կին է մահացել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«Ցավոք սրտի, երեկ ունեցել ենք մայրական մահացության դեպք: 40-ամյա կինն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, թոքաբորբ, ինչպես նաև մի շարք ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Պրոգրեսիվ շնչական անբավարարության պատճառով դեկտեմբերի 2-ին տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք»,- ասաց նա:

Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ վերակենդանացման բաժանմունք տեղափոխելուց հետո նախարարության կողմից կազմակերպվել են կրկնակի կոնսիլիումներ` հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ, սակայն, չնայած ձեռնարկված համալիր բուժական միջոցառումների, պացիենտի վիճակը շարունակել է վատանալ:

Ամբողջական հոդածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել