Երբեմն ապատեղեկատվություն տարածող ծնողը պիտի գոնե իր երեխայի մոտ լռի, որպիսի երեխան էլ իր պես տգետ չմեծանա (կներեք տգետ բառի համար, բայց այլ հարմար բառ չգտա) ...
Դեպք երթուղայինում
«Երևանյան լճի» կողքով անցնելի երեխան հարցնում է մորը»
- Մամ էս ծով ա՞:
- Չէ՛ բալես« լիճ ա:
- Իսկ ո՞ր լիճն ա:
- Սևանա լճի մի մասն ա բալես, - իրենից գոհ պատասխանեց մայրն ու քիթը ցցած շարունակեց երթևեկել ...
Կարծում եմ ավելորդ է մեկնաբանել իրավիճակը« փոխարենը կներկայացնեմ «Երևանյան լճի» մասին մի փոքրիկ պատմական տեղեկություն՝
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼԻՃ
Երեւանյան լիճը նոր ժամանակների հուշարձան է (կառուցվել է 60-ականներին` որպես արհեստական ջրամբար): Լճի մասին մի պատմություն կա, երբ 1976 թե 77 թվականին, վաղ առավոտյան լիճն էր ընկել թիվ 15 երթուղու տրոլեյբուսը: Մեծ թվով մարդիկ խեղդվեցին, բայց մոտակայքում մարզվող աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որի անունը հիմա այնքան էլ չեն հիշում, մոտ 15 անգամ սուզվում է 8-15 մ խորություն ունեցող լճում եւ նույն թվով մարդ փրկում. եղանակը սառն է լինում, այդքանից ավելի ցրտից կապտած լողորդը սուզվել չի կարողանում: Հրազդանի կիրճում այս լճակը ստեղծվել է 1963-66 թթ., Թամանցիների փողոցի կառուցումից հետո: Ծովի մակերեւույթից բարձր է 908 մետրով, 650 քառ. կմ մակերես ունի եւ սնվում է, ինչպես ինքնին պարզ է, Հրազդանի ջրերից, ափերը մասամբ բետոնապատ են: Հայկական հանրագիտարանում լճին նվիրված, այժմ լճի բարձիթողի վիճակի պայմաններում բավական ռոմանտիկ թվացող տողեր կան. «Նախատեսվում է կառուցել ջրասպորտի համալիր ափին եւ մանկական լողավազաններ...»: Փաստորեն լիճը ստեղծվել է որպես Հրազդանի կիրճի հանգստյան գոտու մի կարեւոր օղակը: Առաջ լճի վրա նավակներ կային: Հնագետ Բենիկ Երիցյանը ժամանակին պատմել էր, որ լճի տակ կառուցման ժամանակ բավական հնագիտական նյութ մնաց, իսկ հին Կողբ գյուղի տեղում, լճին հարակից մասում, 4-5 քարայր այժմ ծածկված է տիղմով եւ աղբով: Լճից ավելի վերեւ մի ողջ քարանձավախումբ կա կիրճում, մնացել են հնագույն Ումեշինի ջրանցքի հետքերը. սա այն նշանավոր ուրարտական ջրանցքն է, որ ոռոգել է ողջ Էջմիածնի տարածքի հողերը ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alvina.babayan/posts/10200186977827921?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել