1in.am-ը գրում է.

1. Մարիա Կոժևնիկովան՝ «Մահվան գումարտակ» ֆիլմի համար

http://mirfactov.com/wp-content/uploads/11952.jpg
Օգոստոնի 1-ին սկսվել են «Մահվան գումարտակ» ֆիլմի վրա աշխատանքները, որտեղ գլխավոր դերերից մեկը կկատարի Մարիա Կոժևնիկովան, ով ստիպված հրաժարվել է իր երկար շիկահեր մազերից և սափրել է գլուխը: Մարիան պնդում է, որ այս դերի համար կարելի է ամեն քայլի դիմել: 

2. Դեմի Մուրը՝ «Զինվոր Ջեյնը» ֆիլմի համար
http://mirfactov.com/wp-content/uploads/21270.jpg
Լեյտենանտ Ջորդան Օնիլի դերի համար Մուրը ստիպված տղամարդու շորեր է հագել, սափրել է գլուխը և մի քանի ամիս շարունակ մարզվել է հատուկ ջոկատայինների համար նախատեսված ծրագրով: Արդյունքում Դեմիի մասնակցությամբ մարզումների կադրերը համաշխարհային կինոյում ամենահիշվողներից են դարձել: 

3. Շարլիզ Թերոնը՝ «Հրեշը» ֆիլմի համար
http://mirfactov.com/wp-content/uploads/3970.jpg
Շարլիզի կերպարանափոխումը ժամանակին ցնցել էր հանդիսատեսին և քննադատներին: Ֆիլմում այդ դերի համար Թերոնը ոչ միայն ծայրահեղ փոփոխել էր իր արտաքինը, այլև նրան հաջողվել էր ցուցադրել տգեղ կնոջ ներքին աշխարհը, որն այդքան ազդել էր ֆիլմը դիտողների վրա: 2003 թ. «Օսկար» մրցանակ Շարլիզ Թերոնը ստացել էր հենց դրա, այլ ոչ թե սարսափեցնող գրիմի համար: 

4. Ռունի Մարան՝ «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի համար
http://mirfactov.com/wp-content/uploads/4821.jpg
Դերասանուհուն, ով մշտապես «լավ աղջկա» տեսք ուներ, հաջողվել է ոչ միայն ամբողջությամբ փոփոխվել «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի համար, այլև նրա ապրելաոճը հարմարեցնել իր սեփական ամենօրյա կյանքին: Մարան այս դերի համար դակել է հոնքերը, քիթը և շուրթերը, սև է ներկել մազերը և գունաթափել հոնքերը: Համարձակ երկրաչափական սանրվածքը Ռունիի հետ է մնացել նաև ֆիլմի նկարահանումներից հետո: 

5. Սինտիա Նիքսոնը՝ «Սրամտություն» ներկայացման համար
http://mirfactov.com/wp-content/uploads/5683.jpg
Կարմրահեր դերասանուհի Սինտիա Նիքսոնը նույնպես զոհաբերությունների է գնացել, սակայն ոչ թե կինոյի, այլ թատրոնի համար: Սինտիան սափրել է գլուխը և նիհարել է այս դերի համար: Դերասանուհին խաղացել է գրականության պրոֆեսորի դերը, ով քիմիաթերապիայի կուրս է անցնում: Նրա հերոսուհին անբուժելի հիվանդ է: Լավագույն դերասանական խաղի համար Նիքսոնը ստացել է Tony մրցանակ:

6. Ռենե Զելվեգերը՝ «Բրիջեթ Ջոնսի օրագիրը» ֆիլմի համար
http://mirfactov.com/wp-content/uploads/6556.jpg
Դերասանուհին այս ֆիլմում խաղալու համար 6 շաբաթում հավաքել է անհրաժեշտ քաշը: Ֆիլմի ավարտից հետո նա մեծ դժվարությամբ է ազատվել ավելորդ կիլոգրամներց: Սակայն շուտով նրան առաջարկել են խաղալ ֆիլմի շարունակությունում, և նա ստիպված ամեն ինչ սկսել է սկզբից՝ պաղպաղակ, չիփսեր, 13 կիլոգրամ: Սակայն Զելվեգերի զոհաբերությունները հանդիսատեսը գնահատել է ըստ արժանվույն. այս դերի համար նա բավականին շատ մրցանակներ է ստացել, ինչպես նաև 18 միլիոն դոլար՝ ֆիլմի երկու մասերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել