Խղճի սովն է աշխարհը տիրել
ՈՒ մարդը մարդու կոկորդն է կրծում,
Ասես կատաղած գազան է դարձել
Արյան ծարավ է ու չի հագենում.
Գազանը միայն իր փորն է լցնում
Նրան էլ ոչինչ պետք չէ աշխարհում,
Իսկ մեր այրերն անկուշտ ու դաժան
Գայլեր են հագած դիմակներ գառան...
Մեկը գանձեր է դիզում անհամար,
Մյուսն իր դիրքն ու աթոռը հարմար
Այս է մեր կյանքը. այսքա~ն անարդար.
Ո՞վ է մտածում քաղցածի համար:
Մեկ անգամ ենք լոկ մենք աշխարհ գալիս
ՈՒ ոչ-ոք իր հետ ոչինչ չի տանում
Պատասխան տվեք միայն մի´ հարցիս.
Այսքան արյունն ինչու՞ եք թափում.
Աշխարհի գանձն աշխարհին է միշտ
Հյուր ենք բոլորս այս փուչ աշխարհում.
Բա´վ է աշխարհը լցնեք մահ ու վիշտ
Խղճի սով է ձեր բիրդ հոգիներում...
2003թ Բրյուսել
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.arshuneci/posts/569586789747367?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել