27,07,2013. Մուրսիի աջակիցները Ռաբա հրապարակից հիվանդանոց են տեղափոխում գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած իրենց կողմնակիցներից մեկին:

25,07,2013. Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը դիմում է Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին հավաքված երիտասարդներին՝ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:

30,07,2013. Քիմիական պաշտպանության հանդերձանքով թայլանդցի զինվորականը մասնակցում է Աո Պրաո լողափի մաքրման աշխատանքներին:

29,07,2013. Ինչ-որ անհայտ վանդալի կողմից նետված կանաչ ներկի հետքերը դեռ տեսանելի են Լինքոլնի հուշահամալիրի պատվանդանին:

29,07,2013. Շարֆով երեսը պաշտպանած տիմբուկտուցի կինը գրկած տանում է իր բալիկին ավազային փոթորկի ժամանակ:

26,07,2013. Այրվող բնական գազ՝ Հյուսիսային Դակոտայի Ուիլլիսթոն քաղաքի մերձակայքում գտնվող նավթահորում:

28,07,2013. Փրակարարները շարում են Հարավային Իտալիայում անդունդը գլորված ավտոբուսի զոհված ուղևորների դագաղները:

29,07,2013. Զիմբաբվեի վարչապետի կողմնակիցները մագլցել են ծառը՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպման ժամանակ:

29,07,2013. Պակիստանցի շիա մահմեդականները բողոքում են Կարաչիի Փարաչինար շուկայում տեղի ունեցած երկու պայթյունների կապակցությամբ:

27,07,2013. Հյուսիսկորեացիներն ու լրատվական գործակալությունների ներկայացուցիչները հավաքվել են Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր-Սենի պատկերի առջև, Հայրենիքի ազատագրման պատերազմի հաղթանակների թանգարանի բացման արարողությունից հետո: Սա Կորեական պատերազմի ավարտի 60 ամյակին նվիրված միջոցառումներից մեկն էր:

26,07,2013. Վատիկանյան «Osservatore Romano» թերթի հրապարակած լուսանկարում Պապը լսում է բրազիլացի երիտասարդների մեղքերի խոստովանությունը՝ Ռիո դե ժանեյրոյում գտնվող Քուինտա Դա Բոա Վիստա այգում:

26,07,2013. Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները պատրաստվում են ուրբաթօրյա նամազին՝ Նասր Սիթի թաղամասում տեղի ունեցող ամենօրյա ցույցերի ժամանակ:

26,07,2013. Հյուսիսկորեացի անսամբլը խմբային համարներ է ցույց տալիս Փհենյանում տեղի ունեցող տոնակատարությունների շրջանակում՝ նվիրված Կորեական պատերազմի ավարտի 60 ամյակին:

26,07,2013. Կորեական պատերազմի հյուսիսկորեական վետերանները նստած են Մայիսյան օրվա մարզադաշտում և հետևում են տոնական միջոցառումներին:

26,07,2013. Մալիի բանակի հատուկ ջոկատայինները ուղեկցում են ավտոշարասյունը: 



26,07,2013. Բարսելոնում ընթացող «FINA» լողի աշխարհի առաջնություն. ռուսաստանցի մարզիկ Եվգենի Կուզնեցովը կատարում է 3-մետրանոց հարթակից իրենց արծաթե մեդալ պարգևած ցատկը:

27.07.2013. Չինական Սիչուան նահանգում հանգստացողները կուտակվել են արհեստական ալիքներով լողավազանում՝ պաշտպանվելով աննախադեպ տապից:

27.07.2013. Արևից պաշտպանող անձրևանոց-գլխարկով մարդը հետևում է Լատիվիայում անցկացվող «Baltic Bees» թիմի ներկայացմանը՝ Բուխարեստի Միջազգային օդային շոուի ժամանակ:

27,07,2013. Հյուսիսկորեացի գեներալներից մեկը թաշկինակը փռել է իր գլխարկին, որպեսզի պաշտպանվի արևի կիզիչ ճառագայթներից՝ Կիմ Իր Սենի հրապարակում տեղի ունեցող տոնական ռազմական շքերթի ժամանակ՝ նվիրված Կորեական պատերազմի ավարտի 60 ամյակին:

27,07,2013. Մուրսիի աջակիցներից մեկը պատրաստվում է քարեր նետել ոստիկանների վրա:

27,07,2013. Եղբորը կորցրած ցուցարարներից մեկին հանգստացնում են՝ եգիպտական դիահերձարաններից մեկի մոտ: Նա անընդհատ կրկնում էր. «Այստեղ միասին ենք եկել, միասին էլ կգնանք այստեղից»:

28,07,2013. «Madonna della Fiumarola» (or Madonna del Carmine) արձանը մտցնում են Սանտա Մարիա մագգիորե բազիլիկան՝ Հռոմում կազմակերպվող «Festa de Noantri» փառատոնի ժամանակ:

28,07,2013. Փողոցային առևտրականը վաճառում է Քրիստոսի արձանի պատկերով լողափնյա սրբիչ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի` Բրազիլիա կատարած այցի ժամանակ:

28,07,2013. Պնոմ Պենի ոստիկանությունը փորձում է պատսպարել քաղաքացիներից մեկին բուդդիստ հոգևորականից, որը բռունցքներով հարձակվել էր քաղաքացու վրա, այն բանից հետո, երբ քաղաքացին ինքն էր փորձել հարվածել քուրմին ընտրատեղամասում ծագած վեճի ընթացքում:

28,07,2013. Սիրիական կառավարական զորքերը շրջայց են իրականացնում Հոմս քաղաքում գրոհայիններից ազատագրված Հալիդիա թաղասում:

28,07,2013. Տուարեգ տղամարդը Մալիի նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկում է իր թեկնածուի օգտին: Տիմբուկտու:

28,07,2013. Հյուսիսկորեացի զինվորականները հետևում են Փհենյանում կազմակերպված տոնական համերգին:

28,07,2013. Հրեա վերաբնակիչները՝ հին մզկիթի մինարեթի մոտ, որը գտնվում է Հյուսիսային Սամարիայում՝ Արևմտյան Ափի Ջենին քաղաքի հարևանությամբ:

28,07,2013. Մարդիկ նայում են, թե ինչպես է ջրասուզորդը ջուրը ցատկում Հին Մոստար կամրջի վրայից՝ Մոստարում կազմակերպված 447-րդ ջրացատկերի առաջնության ժամանակ: Բոսնիա և Հերցոգովինա:

28,07,2013. Տղամարդը զովանում է Չեխիայում գտնվող Բերունկա գետում:

28,07,2013. Կոմբոջիայի ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը ուշաթափվել է այն բանից հետո, երբ ընտրակեղծիքներից բարկացած ամբոխը շրջապատել է նրան:

28,07,2013. Եվս մեկ ցատկ Մոստարի հին կամրջից:

30,07,2013. Որսագողության դեմ պայքարի շրջանակներում խարույկում այրում են որսագողերից առգրավված հովազի մորթին՝ ի նշան մաումբայան վագրերի պաշտպանության արշավի:

30,07,2013. Իրանցի կանայք աղոթում ու ողբում են՝ Իմամ Ալիի հիշատակմանը նվիրված կրոնական ծեսի ժամանակ: Թեհրան՝ Բեհեշթ-է- Զահրա գերզմանատուն:

29,07,2013. Պետաշխատողները և ցույց անող ոստիկանության աշխատակիցները խուճապահար փախչում են, երբ ոստիկանության մեքենան սկսում է մանուշակագույն ջրի շիթեր արձակել նրանց վրա:

30,07,2013. Մուրսիի կին կողմնակիցների վրա ջուր են ցողում, որպեսզի նրանք մի քիչ զովանան՝ բացօթյա ցույցին ժամեր շարունակ մասնակցելուց հետո:


30,07,2013. Երեխաները խաղ են անում Մուհամմեդ Մուրսիի պատկերներով երկու հսկայական ցուցապաստառներից կառուցված վրանների մոտ:

30,07,2013. Մուրսիի կողմնակիցները պահանջում են արդարություն և ի նշան բողոքի ընդդեմ Տաբաայի սպանդի` դագաղներ են կրում:

29,07,2013. Մուրսիի կողմնակիցները նամազ են անում՝ փողոցում պատրաստված վրանային ճամբարում:

29,07,2013. Բարսելոնայի մերձակայքում տեղի ունեցած անտառային հրդեհների հետևանքները:

30,07,2013. Ռազմական ոստիկանները ԱՄՆ բանակի առաջին դասի շարքային Բրեդլի Մեննինգին ուղեկցում են ռազմական տրիբունալի հերթական նիստին:

30,07,2013. Պակիստանցի տղան դասավորում է ուտելիքը Իֆթարի՝ Ռամադան ամսվա ավարտը խորհրդանշող ճաշկերույթի համար:

30,07,2013. Չինացի ձկնորսը նետում է ուռկանը Քսինյան գետի մեջ:

31,07,2013. Հնդկացի բանվորները գծանշում են Նյու Դելիի կենտրոնական Ռապատհ պողոտան՝ անկախության օրվա տոնակատարություններին ընդառաջ:

July 31, 2013. Վերից ձախ կողմում գտնվող Սթեֆանի Դոլսոնը, ով կանանց բաստկետբոլի լիգայի չեմպիոնն է, Օբամայի գլխին պոզեր է ցույց տալիս նկարվելիս՝ Սպիտակ տանը նախագահի հետ հանդիպման արարողության ժամանակ:

31,07,2013. Նյու Յորքի քաղաքապետի թեկնածու Էնթոնի Ուեյները՝ նախընտրական քարոզարշավի հերթական հանդիպման ժամանակ:

31,07,2013. Մեկ այլ թայլանցի զինվոր՝ քիմիական պաշտպանության հանդերձանքով մասնակցում է Աո Պրաո լողափի մաքրման աշխատանքներին:

01,08,2013. Նիկարագուացի հավատացյալները մասնակցում են տասնօրյա Սանտո Դոմինգո դե Գուզման փառատոնի բացման արարողությանը՝ Մանագայում:

01.08.2013. Հնդկական Ալլահաբադ քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած տղամարդը փորձում է փրկել գոնե իր հեռուստացույցը:

31.07.2013. Ջրացատկի Աշխարհի 27-րդ առաջնության ժամանակ Չեխիան ներկայացնող Միխալ Նավրատիլը կատարեց «Սուպերմենի ցատկը»:

01.08.2013. Չինաստանի Ազգային ազատագրական բանակի մարտիկը ցատկում է հրե օղակի միջով՝ վարժանքների ժամանակ:

01.08.2013. Բողոքի ցույց՝ ընդդեմ իսրայելական իշխանությունների կայացրած որոշման, համաձայն որի քոչվոր բեդվեններին որոշվել է վերաբնակեցնել Նեգեվ անապատից արաբ-իսրայելական Ար՛Արա քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսում:

01.08.2013. Հրավառություն՝ «Agostinas» կրոնական տոնակատարությունների ժամանակ՝ Սան Սալվադորում:

01,08,2013. Գերրի ՄքԴաուելլն ու Զաքարի Մարկուսը սպասում են սպասասրահում: Րոպեներ անց Պրովիդանսի Սիթի հոլը կկնքի նրանց ամուսնությունը: Պրովիդանս, Ռոդ Այլենդ:

01.08.2013. բանվորը վերջին շտրիխներն է անում Պեկինում կառուցված հերթական էքսցենտրիկ շենքի արտաքին ձևավորման աշխատանքների ժամանակ:

02.08.2013. Արագ արձագանթման թիմի անդամը սպանում է H5N1 թռչնագրիպով վարակված աքաղաղին: Բհակտապուր, Նեպալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել